Դուբայ․ Մեդվեդեւը եզրափակիչում հաղթեց Ռուբլյովին

225

Աշխարհի 7-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հաղթանակով ավարտվեց Դուբայի ATP-500 շարքի մրցաշարը։ Եզրափակիչում նա մրցեց աշխարհի 6-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլոյվի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 9 րոպե։

Դանիիլ Մեդվեդեւը հաղթեց երրորդ մրցաշարում անընդմեջ։

Նախորդ երկու մրցաշարերում Մեդվեդեւը Ռոտերդամում, եզրափակիչում 5:7, 6:2, 6:2 հաշվով հաղթել էր իտալացի Յանիկ Սիներին, Դոհայի մրցաշարի եզրափակիչում 6:4, 6:4 հաշվով պարտության էր մատնել բրիտանացի Էնդի Մարեյին։

Նախորդ հոդվածըԻրանը ՄԱԳԱՏԷ-ին թույլ է տալիս ստուգել միջուկային օբյեկտները
Հաջորդ հոդվածըՊենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական․ Ուկրաինայի պարտությունից հետո ԱՄՆ-ը Զելենսկուն կլքի