Իրանը ՄԱԳԱՏԷ-ին թույլ է տալիս ստուգել միջուկային օբյեկտները

180

Իրանը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլ կտա ստուգումներ անցկացնել երկրի միջուկային օբյեկտներում։

«Իրանն ինքնակամորեն ՄԱԳԱՏԷ-ին թույլ կտա իրականացնել ստուգման և մոնիթորինգի հետագա համապատասխան գործողությունները»,- ասվում է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսի՝ Իրան կատարած այցի արդյունքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «կոնկրետ պայմանները կողմերը կհամաձայնեցնեն տեխնիկական հանդիպման ընթացքում, որը մոտ ժամանակներս կկայանա Թեհրանում»։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Իրան է ժամանել մարտի 3-ին։ Նա հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և միջուկային էներգիայի իրանական գործակալության ղեկավար Մոհամեդ Էսլամիի հետ։

Սա Գրոսսիի չորրորդ այցն էր Իրան՝ 2019 թ․ գործակալության ղեկավարի պաշտոնն զբաղեցնելուց հետո։ Այցը կատարվել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստի նախօրեին, որը կայանալու է երկուշաբթի։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԹրամփն առջևում է հանրապետական թեկնածուների վերաբերյալ հարցման արդյունքներով
Հաջորդ հոդվածըԴուբայ․ Մեդվեդեւը եզրափակիչում հաղթեց Ռուբլյովին