Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական․ Ուկրաինայի պարտությունից հետո ԱՄՆ-ը Զելենսկուն կլքի

198

Կիևի պարտությունից հետո ամերիկյան իշխանությունները կլքեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և կաշխատեն մոռացության մատնել իրենց գործողությունները։

Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը։

«Ուկրաինան, հավանաբար, դրա մասին կիմանա վերջինը և համարյա ոչնչով չի ազդի դրա վրա,- ասել է նա՝ պատասխանելով հակամարտության կարգավորման հեռանկարների հարցին և նշելով, որ դրանում կհաղթի Ռուսաստանը։ — Կարծում եմ, որ մենք  (ԱՄՆ-ը) կվարվենք նույն կերպ, ինչ Վիետնամի դեպքում էր, երբ մենք Հարավ-Չինական ծովը նետեցինք այն սարքավորումները, որոնք, ինչպես մենք էինք կարծում՝ ոչինչ չարժեին, և դրա մասին այլևս ոչ ոք ոչինչ չխոսեց»։

«Ռուսաստանն իր նպատակին կհասնի Ուկրաինայում, կոչնչացնի ՈՒԶՈՒ-ն, արդյունքում՝ ՆԱՏՕ-ն կդադարի գոյություն ունենալ, քանի որ մարդիկ Եվրոպայում վերջապես կգիտակցեն՝ ինչ ենք մենք (ԱՄՆ-ը) արել՝ պատերազմ ենք սանձազերծել նրանց (Եվրոպայի) հաշվին»,- նշել է պաշտոնաթող գնդապետը։

ԱՄՆ-ի ընկալումը միջազգային հանրության կողմից լուրջ փոփոխություն է կրել, կարծում է Մաքգրեգորը։ «Մեզ համարում են բացարձակապես եսասեր, միայն ինքներս մեզնով հետաքրքվող մարդիկ։ Դա չափազանց վատ հեղինակություն է, ինչն էապես տարբերվում է նրանից, թե ինչպես էին մեզ վերաբերվում 50 տարի առաջ»,- եզրակացրել է Մաքգրեգորը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԴուբայ․ Մեդվեդեւը եզրափակիչում հաղթեց Ռուբլյովին
Հաջորդ հոդվածըՀունգարիա․ Միայն կրակի դադարեցումը վերջ կդնի հակամարտությանը Ուկրաինայում