‘Դրամի արժեվորումը դոլարի նկատմամբ նոյեմբերին կազմել է 0.2%’

893

ՀՀ դրամի արժեվորումն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2013 թվականի հունվար – նոյեմբերին կազմել է 0.1%, միայն նոյեմբերին արժեվորումը կազմել է 0.2%, տարեկան արժեվորումը` 0.5 %: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2013 թվականի նոյեմբերին հաշվարկային միջին փոխարժեքը կազմել է 405.1 դրամ / 1 դոլար, 2012-ի նոյեմբերի 407.1 դրամ / $ 1 – ի փոխարեն: Ըստ աղբյուրի, Հայաստանի սպառողական շուկայում 2013 թվականի նոյեմբերին գնաճը կազմել է 4.5%, իսկ 2012-ի նոյեմբերի համեմատ` 6,6%: Համեմատության համար հիշենք, որ 2012-ի հունվար – նոյեմբերին գնաճը կազմել է 1.1%, իսկ դրամի արժեզրկումն ԱՄՆ դոլարի նկատմամբ` 6,3 %: 2012 թվականին սպառողական գների` 1.4% աճն ուղեկցվեց ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.1% արժեզրկումով, իսկ 2011 թվականի հունվար — նոյեմբերին գնաճը կազմեց 2.1%, իսկ դրամի արժեզրկումը` 6,2 % (միայն 2011-ի նոյեմբերին, երբ գնաճը կազմեց 1.2%, դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմեց`1,6 %):

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՀՀ դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2012-ին կազմել է 5.9 %, իսկ միայն դեկտեմբերին արժեւորումը կազմել է 0,3%, իսկ գնաճը 2012-ին կազմել է 3.2% (միայն դեկտեմբերին գնաճը կազմել է 2.1% ):

 

Նախորդ հոդվածը‘Մեկ շաբաթում Հայաստանի բանկերի դրամային վարկերն աճել են 37.6%, իսկ դոլարային վարկերը նվազել են 12.7% ‘
Հաջորդ հոդվածը‘Վիտալի Կլիչկո. Արևմուտքը պետք է գնահատական տա Ուկրաինայում ստեղծված իրավիճակին’