‘Դևիդ Մոյես.«Այստեղ մրցավարները չափազանց հաճախ են սուլում և շատ քարտեր ցույց տալիս»’

867

Բասկյան «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը պատմել է, թե որոնք են Իսպանիայի ու Անգլիայի առաջնությունների նմանություններն ու տարբերությունները։

«Որոշ բաներ շատ նման են, ուրիշները խիստ տարբերվում են։ Նմանությունների մեջ կառանձնացնեմ ֆուտբոլիստների պրոֆեսիոնալիզմը։

Ահռելի տարբերություններ կան խաղացանկերի և հանդիպումների ժամերի միջև։ Դու պարզապես չգիտես, երբ է սկսելու հաջորդ մրցաշրջանը։ Անգլիայում դա նոյեմբերից արդեն հայտնի է։

Բնականաբար, նաև մրցավարությունը… Այստեղ մրցավարները չափազանց հաճախ են սուլում և շատ քարտեր ցույց տալիս։ Մասամբ դրանում մեղավոր են մրցավարները, որոշ չափով էլ ֆուտբոլիստները»,– հայտարարել շոտլանդացի մասնագետը։

Աղբյուր` www.marca.com

Նախորդ հոդվածը‘Չիրո Իմոբիլե. ««Գերմանացիները շատ սառը մարդիկ են»’
Հաջորդ հոդվածը‘ Մինո Ռայոլա. ««Զլատանը ցանկանում էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», երբ հեռանում էր «Բարսելոնայից»»’