‘Դևիդ Քեմերոնը հրապարակել է իր եկամուտների վերաբերյալ տվյալները’

1535

Շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել էր հրապարակել հարկային հաշվետվությունը և այդպիսով դառնալ երկրի առաջին վարչապետը, որը նման քայլի է գնում:

Կառավորության ղեկավարն իր այդ քայլը բացատրել է նրանով, որ չի ցանկանում որևէ բան թաքցնել իր ֆինանսների մասին:

Ըստ հրապարակման՝ 2014-2015 թթ. Բրիտանիայի վարչապետի եկամուտները կազմել են 200 307 ֆունտ (282,9 հազար դոլար), որից  նա 75 898 ֆունտ հարկ է վճարել:

Բացի կառավարության աշխատավարձից (140 552 ֆունտ)՝ Քեմերոնը 46 899 ֆունտ է ստացել Լոնդոնի Նոթինգ-Հիլ թաղամասի հայրական տան վարձակալության դիմաց (նրա մասնաբաժինը  50 % է), ասվում է հաշվետվության մեջ:

Հրապարակված փաստերի համաձայն՝ անցյալ տարի կառավարության ղեկավարը ևս 9834 ֆունտ  ստացել է Պահպանողական կուսակցությունից և 3052 ֆունտ՝ բանկի խնայողություններից:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սուարես. «Ձգտում եմ չնայել մրցակիցներիս, երբ նրանք պրովոկացիայի են դիմում»’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Աբրահամը պարտվեց մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսին (տեսանյութ)’