‘Դևիդ Քեմերոնը մայիսի 9-ի տոնակատարությանը Մոսկվա չի մեկնի’

1121

Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մտադիր չէ ներկա լինել Մոսկվայում մայիսի 9-ի զինվորական շքերթին՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է վարչապետի ներկայացուցիչը՝ վկայակոչելով դիվանագիտական բնույթի պատճառները: «Երկրորդ աշխարհամարտի ավարտին նվիրված հանդիսությունները Մոսկվայում տեղի են ունենալու Բրիտանիայում համընդհանուր ընտրությունների ավարտից երկու օր անց, ինչը քիչ հավանական է դարձնում Քեմերոնի մասնակցությունն այդ տոնակատարությանը, եթե անգամ հարաբերությունները ջերմ լինեին»,-ասել է վարչապետի ներկայացուցիչը:

Լոնդոնի և Մոսկվայի փոխհարաբերությունները վերջին շրջանում ակնհայտորեն վատթարացել են՝ Ուկրաինայի հակամարտությանը Ռուսաստանի միջամտության պատճառով: Այս շաբաթ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, թե Ռուսաստանը ամենալուրջ սպառնալիքն է Մեծ Բրիտանիայի անվտանգությանը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները փակել են Կրեշչատիկը և պահանջել Կլիչկոյի հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիան հետաքրքրվում է ԻՊ-ի ֆրանսախոս գրոհայիններով’