‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի’

1190

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը դիտորդական առաքելություն կիրականացնի Հայաստանում 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ընթացքում: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մամուլի քարտուղար Թոմաս Ռայմերը, ԵԱՀԿ-ն` հավատարիմ իր հանձնառություններին, Հայաստանի իշխանություններից ստանալով ընտրությունները դիտարկելու հրավեր, ներկայում առաքելության ձևավորման աշխանանքներն է կազմակերպում: «Առաքելության ձևաչափը չի տարբերվի այս տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի իրականացրած առաքելության ֆորմատից. կմասնակցեն և երկարաժամկետ, և կարճաժամկետ դիտորդներ: Վերջինները կլինեն հանրապետության տարբեր բնակավայրերում, իսկ փորձագետների թիմը կտեղակայվի Երևանում»,-ասաց Ռայմերը:

Դիտորդների հստակ թիվը դեռ պետք է ճշգրտվի, քանի որ ԵԱՀԿ անդամ-պետությունները պետք է դիմեն` մասնակցելու առաքելությանը, սակայն դիտորդների թիվը ևս նույնական կլինի խորհրդարանական ընտրությունների ընթացքում մասնակիցների թվին: ԺՀՄԻԳ-ը հավաքագրում է 24 երկարաժամկետ, 250 կարճաժամկետ դիտորդների: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում կրքերը թեժացան. Հովիկ Աբրահամյանը Աղվան Վարդանյանին. Ինչ-որ մի քիչ խառնել եք’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչը` աշխարհի ամենատաղանդավոր «շան որդի». տեսանյութ’