‘ԵԱՀԿ ղեկավարը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ’

1109

Ղարաբաղյան հակամարտությունն առանձնահատուկ ուշադրության է արժանի այս փուլում, քանի որ լարվածությունը վերջերս աճում է բռնության կիրառմամբ մի շարք միջադեպերի առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ և արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը՝ Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

ԵԱՀԿ պաշտոնական կայքի համաձայն, Բուրկհալտերը նաև ասել է, թե ԵԱՀԿ շվեյցարական նախագահությունը սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սահմանված ձևաչափերը, առաջին հերթին՝Մինսկի խմբին, որի համանախագահներն են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Նախորդ հոդվածը‘«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին իշխանությունների հերթական մեծ բլեֆն է’
Հաջորդ հոդվածը‘Միխայիլ Վարդանյանը նշանակվել է Բայկոնուր տիեզերակայանի ղեկավար’