‘ԵԱՀԿ-ն և ԵՄ արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը’

806

Երկուշաբթի տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի և Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի և Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի նախագահությամբ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով ԵԱՀԿ-ի մամլո ծառայությունը:

Կողմերը քննարկել են ԵԱՀԿ տարածությունում անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով տարածաշրջանի հակամարտություններին:

Հանդիպման մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու ձգտմանը:

Նախորդ հոդվածը‘Ռուբիկ Հակոբյանը հրաժարվել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Վոլեյբոլիստները գոնե «տոպկել» կսովորեն. Մամուլ’