‘ԵԱՏՄ ստեղծման շուրջ պայմանագրին Հայաստանի միանալու ընթացակարգը կավարտվի մինչև հուլիսի 1-ը. Վալովայա’

982

Եվրասիական տնտեսական միության ստեղծման շուրջ պայմանագրին Հայաստանի միանալու ընթացակարգը կավարտվի մինչև հուլիսի 1-ը: Այդպիսի համոզմունք է հայտնել Միացյալ տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

«Հայաստանում ստեղծվել է լավ շուկայական կառույց, Հայաստանի տնտեսությունը փոխլրացվելի է Մաքսային միության պետությունների տնտեսությունների հետ», — ասել է Տատյանա Վալովայան:

Նա ճշտել է, որ Հայաստանն անմիջապես կմիանա ԵԱՏՄ ստեղծման շուրջ պայմանագրին: Ինչ վերաբերում է Ղրղըզստանին, որը Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի ինտեգրացիոն եռյակին միանալու հաջորդ թեկնածուն է, ապա առայժմ իրագործվում է Մաքսային միությանն այդ երկրի անդամակցության ճանապարհային քարտեզը: Նախարարը նշել է, որ եռյակին Ղրղըզստանի միացումը պահանջում է ավելի մեծ ծավալի խնդիրների լուծում:  «Ղրղըզստանը Մաքսային միության հետ ընդհանուր սահման ունի, և շատ կարևոր է, որպեսզի այդ սահմանը չդառնա ՄՄ ապօրինի ապրանքների ներթափանցման ռիսկի գոտի», — ասել է նա՝  հավելելով, որ հետո կմշակվի ԵԱՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցության ճանապարհային քարտեզ:

Բացի այդ,   Տատյանա Վալովայան որպես միությանն անդամակցության հաջորդ թեկնածու՝ նշել է Տաջիկստանը: «Մտածելով ԵԱՏՄ ընդլայնման հնարավորության մասին` մենք մանրակրկիտ վերլուծել ենք Եվրամիության փորձը, — ասել է Տատյանա Վալովայան: — Նման ընդլայնման պարտադիր պայման է հաշվեկշռի պահպանումը տնտեսական փոխգործակցության և սահմանների աշխարհագրության ընդլայնման միջև: ԵԱՏՄ չի զբավելու ընդլայնմամբ՝ հանուն ընդլայնման: Այն պետք է լինի որակյալ»:

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով ամբաստանյալի պաշտպան. «Վճիռը պայմանավորված էր հասարակության տրամադրությամբ»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Գերմանիա’