ԵԱ․ Պայքարը սկսում է Հայաստանի ևս 5 ըմբիշ

228

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարը կսկսեն Հայաստանը ներկայացնող ևս 5 ըմբիշները։

2020թ․ Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը (60 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կփորձի հաղթահարել հույն Իլիաս Զաիրակիսի արգելքը։

Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանի (67 կգ) մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի շվեդ Նիկլաս Օեհլենը։

Աշոտ Խաչատրյանը (72 կգ) ևս կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ մրցելով խորվաթ Դոմինիկ Էտլինգերի հետ։

Կարեն Խաչատրյանը (82 կգ) 1/8 եզրափակիչում կգոտեմարտի Ֆիլիպ Սաչիչ (Խորվաթիա) – Էվանգելոս Բոուկիս (Հունաստան) զույգի հաղթողի հետ։

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 1/8 եզրափակիչում ուժերը կչափի Բեյթուլահ Կայիսդագ (Թուրքիա) – Ռիչարդ Կարելսոն (Էստոնիա) գոտեմարտի հաղթողի հետ։

Այսօր մրցագորգ դուրս կգան նաև փետրվարի 12-ին պայքարը սկսած Մանվել Խաչատրյանը  (55 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ): Ամոյանը եզրափակիչում ուժերը կչափի թուրք Յունուս Բասարի հետ, Խաչատրյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, իսկ Օվասապյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ:

Նախորդ հոդվածըԿրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է
Հաջորդ հոդվածըԵԱ. Մալխաս Ամոյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի թուրք ըմբիշի հետ