ԵԱ. Մալխաս Ամոյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի թուրք ըմբիշի հետ

225

Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը (77 կգ) երրորդ տարին անընդմեջ դուրս եկավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած ԵԱ-ի կիսաեզրափակիչում Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոնը 2-1 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին: Ամոյանը Եվրոպայի առաջնություններում իր երրորդ ոսկե մեդալը փետրվարի 13-ին կվիճարկի թուրք ըմբիշ Յունուս Բասարի հետ:

Հայաստանի ներկայացուցիչը տիտղոսի պաշտպանությունը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ վաղաժամ 10-1 հաշվով հաղթելով իտալացի Ռիկարդո Աբրեսցիային, իսկ քառորդ եզրափակիչում 3-2 հաշվով առավելության էր հասել UWW-ի դրոշի ներք հանդես եկող ռուսաստանցի Ադլետ Տյուլյուբաևին։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Մանվել Խաչատրյանը (55 կգ) կիսաեզրափակիչում 2-2 հաշիվն էր գրանցել մոլդովացի Արտյոմ Դելենաուի հետ, սակայն մրցակիցը հաղթել էր ավելի բարձր միավորանոց հնարք կատարելու շնորհիվ: Փետրվարի 13-ին Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Նախորդ հոդվածըԵԱ․ Պայքարը սկսում է Հայաստանի ևս 5 ըմբիշ
Հաջորդ հոդվածըՄարաթոնյան վազքի աշխարհի ռեկորդակիրն ու նրա մարզիչը զոհվել են ՃՏՊ-ում