ԵԱ. Էդմոնդ Նազարյանը` բրոնզե մեդալակիր

260

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, լեգենդար Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդ Նազարյանը (63 կգ), Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Նազարյանը մրցեց ֆրանսիացի Ստեֆան Կլեմենտի դեմ. գրանցվեց 1-1 հաշիվը, սակայն հաղթեց Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշը` միավորը վերջինը վաստակելու շնորհիվ։

Հիշեցնենք, որ Նազարյանը 2020 և 2023 թթ. դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ 2022 թ.` արծաթե մեդալակիր։

22-ամյա ըմբիշը Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9-0 հաշվով հաղթել էր խորվաթ Իվան Լիզատովիչին, 1/8 եզրափակիչում 10-0 հաշվով առավելության էր հասել UWW-ի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Յարասլաու Կարդաշի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 3-0 հաշվով ուժեղ էր գտնվել վրացի Լերի Աբուլաձեից, սակայն կիսաեզրափակիչում 5-9 հաշվով պարտվել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Հրուշինին:

Նախորդ հոդվածըՄալխաս Ամոյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն
Հաջորդ հոդվածըԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ