ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ

315

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դուրս եկավ եզրափակիչ և կպայքարի Եվրոպայի 7-րդ չեմպիոնական տիտղոսի համար։

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը մրցեց UWW-ի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Աբուբակար Խասլախանովի դեմ և հաղթեց 5-1 հաշվով:

Եզրափակիչում 32-ամյա Ալեքսանյանի մրցակիցը կլինի UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Մագոմեդ Մուրթազալիևը, գոտեմարտը կկայանա փետրվարի 14-ին։

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից և ժամկետից շուտ 9-1 հաշվով հաղթել թուրք թուրք Բեյթուլահ Կայիսդագին, իսկ քառորդ եզրափակիչում 8-3 հաշվով առավելության էր հասել Նիդերլանդների ներկայացուցիչ Տիրոնե Ստերկենբուրգի նկատմամբ։

Նախորդ հոդվածըԵԱ. Էդմոնդ Նազարյանը` բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածը«Ինտերը» պայմանագիր կկնքի երկու ֆուտբոլիստի հետ