ԵԱ. Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել են

428

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակի են հասել Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները:

8-րդ տուրից հետո Հովհաննես Գաբուզյանը 6 միավորով չորրորդն է և կես միավոր է հետ 3 առաջատարներից: Հովհաննիսյանն ու Սարգսյանն ունի 6-ական միավոր, Տեր-Սահակյանը և Մարտիրոսյանը՝ 5-ական:

Մրցաշարին մասնակցում են 36 երկրների 180 շախմատիստներ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։ Գաբրիել Սարգսյանը երկրորդ ամենաբարձր վարկանիշով (2682) շախմատիստն է մրցաշարում և զիջում է միայն անգլիացի Գավեյն Ջոնսին (2684):

Նախորդ հոդվածըAimchess US Rapid․ Արոնյան-Կարլսեն առաջին մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի
Հաջորդ հոդվածըՀայկական կողմը չի գնդակոծել Շուշիում տեղակայված դիրքերից մեկը․ ՊԲ