Հայկական կողմը չի գնդակոծել Շուշիում տեղակայված դիրքերից մեկը․ ՊԲ

469

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել, հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն է:

ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նախորդ հոդվածըԵԱ. Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել են
Հաջորդ հոդվածը«Իդա» փոթորիկը հասել է ԱՄՆ-ի հյուսիսարևելյան ափ