Aimchess US Rapid․ Արոնյան-Կարլսեն առաջին մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի

446

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի կիսաեզրափակչի առաջին մրցախաղում ոչ-ոքի խաղաց նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

Աշխարհի գործողող չեմպիոնի հետ մրցախաղն ավարտվեց 2-2 հաշվով։

Այսօր կկայանա երկրորդ մրցախաղը, և եթե այն ևս ավարտվի ոչ-ոքի, ապա մրցակիցները կանցկացնեն ևս մեկ լրացուցիչ մրցախաղ:

Հիշեցնենք, որ Արոնանը կիսաեզրափակիչ է դուրս եկել՝ քառորդ եզրափակչում հաղթանակի հասնելով արբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ՝ 2-1, 3-1 հաշվով:

Նախորդ հոդվածըԻսպանիայի հավաքականը 1993 թվականից ի վեր առաջին պարտությունը կրեց ԱԱ ընտրական փուլում
Հաջորդ հոդվածըԵԱ. Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել են