‘Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի դատավարությունը հետաձգվել է’

743

Դատական նիստը ցուցարարների սպանության գործով, որով մեղադրվում են նաև Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մուրսին ու «Մուսուլման եղբայրներ» շարժման ևս 14 բարձրաստիճան պաշտոնյաներ, հետաձգվել է և կկայանա փետրվարի 1-ին: Այդ գործով երկրորդ դատական նիստը կայանալու էր այսօր, սակայն հետաձգվել է այն պատճառով, որ գլխավոր մեղադրյալը՝ Մուրսին, այդպես էլ չի բերվել դատարան: Նախկին նախագահին, որը գտնվում է Ալեքսանդրիա քաղաքից ոչ հեռու՝ «Բուրգ էլ-Արաբ» կալանավայրում, պետք է դատական նիստի բերեին ուղղաթիռով: Ալեքսանդրիայի շրջանի անվտանգության ծառայության ղեկավարի խոսքով՝«Մուրսիի չներկայանալու պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են»:

Այս գործով առաջին դատական նիստը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերի սկզբին և երկու անգամ ընդհատվել է դատավորների հասցեին  Մուրսիի կողմնակիցների վիրավորական արտահայտությունների  ու նաև այն պատճառով, որ տապալված նախագահը հրաժարվել էր կրել սպիտակ շապիկ, որը, եգիպտական օրենքներով, պետք է կրեն նախնական կալանքի տակ գտնվող անձինք, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մամուլ. Կանխվել է մահափորձը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի կառավարությունը աշխատանքից հեռացրել է ոստիկանության վարչությունների ղեկավարներին’