‘Մամուլ. Կանխվել է մահափորձը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի դեմ’

820

2013 թ. դեկտեմբերին Հունաստան կատարած այցի ընթացքում կանխվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի դեմ նախապատրաստված մահափորձը, այսօր հաղորդել է Sabah թերթը: Պարբերականի տեղեկություններով՝ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի դեմ մահափորձը կազմակերպել են Հեղափոխական ժողովրդական-ազատագրական կուսակցություն-ճակատի ներկայացուցիչները: Թերթը նաև նշում է, որ ահաբեկչական խմբավորման մի քանի անդամներ, որոնք մասնակցել են Դավութօղլուի դեմ մահափորձի նախապատրաստմանը, ձերբակալված են:

Հեղափոխական ժողովրդական-ազատագրական կուսակցություն-ճակատը ստանձնել էր անցյալ տարվա մայիսին թուրքական Հաթայ նահանգի  Ռեյհանլի քաղաքում որոտացած պայթյունի պատասխանատվությունը, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Եթե մոգերը ենթարկվեին Հերովդեսի կամքին’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի դատավարությունը հետաձգվել է’