‘Եգիպտոսի նախկին վարչապետին ազատ են արձակել բանտից’

826

Եգիպտոսի դատարանը չի երկարաձգել  երկրի նախկին վարչապետ, ապօրինի հարստանալու մեջ մեղադրվող Ահմեդ Նազիֆի կալանքը, հաղորդել է Reuters գործակալությունը: Դատարանն առաջնորդվել է նրանով, որ կոռուպցայի վերաբերյալ գործով անցնող Նազիֆին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետն սպառվել է: 2012 թ. սեպտեմբերին նախկին վարչապետը դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման և 1,5 միլիոն դոլարի տուգանքի: Դատախազության տվյալներով՝ իր պաշտոնավարման ընթացքում Նազիֆը տարբեր կոռուպցիոն սխեմաների օգնությամբ յուրացրել է առնվազն 10 միլիոն դոլար:

Ահմեդ Նազիֆը Եգիպտոսի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2004-2011 թթ., նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության օրոք: Վերջինիս տապալումից հետո 2011 թ. ապրիլին երկու նախկին պաշտոնյաներն էլ ձերբակալվեցին: 2012 թ. հունիսին Մուբարաքը դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ իր վարչակարգի դեմ դուրս եկած ցուցարարների սպանությանը մասնակից լինելու մեղադրանքով, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանին նաեւ Վիեննայում է տեսնող եղել’
Հաջորդ հոդվածը‘Տ.Սարգսյան VS Ի.Զաքարյան. երկրորդ ռաունդ ‘