‘Եզդիների հոգևոր առաջնորդը կժամանի Երևան ‘

985

Սեպտեմբերի 27-ին Երևան է ժամանելու համայն եզդիների հոգևոր առաջնորդ Միր Միրա Թահսին բեգը: Այսօր այս մասին հայտարարել է «Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորման ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:

Նա խոսքով՝ պատվիրակության կազմում են լինելու նաև առաջնորդարանի ներկայացուցիչներ, Քուրդստանի ինքնավարության և Իրաքի Հանրապետության խորհրդարանների ազգությամբ եզդի պատգամավորներ: Ժամանելու են շուրջ 50 եզդի գործարար-բարերարներ՝ Ռուսաստանից և Ուկրաինայից: Նման ներկայացուցչական պատվիրակության ժամանման առիթը Հայաստանում կառուցված եզդիների սրբատեղիի օծումն է, որը գտնվում է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում:

Եզդիների հոգևոր առաջնորդն այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հանդիպելու է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և ՀՀ իշխանության բարձրաստիճան պաշտոնյանների հետ:

Սեպտեմբերի 30-ին նախատեսված է եզդի համայնքի հանդիպումն իրենց հոգևոր առաջնորդի հետ:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն իր գործունեության գնահատականն է տվել. Վլադիմիր Կարապետյան ‘
Հաջորդ հոդվածը‘1 500 կրակոց` սեպտեմբերի 9-ից 15-ը ‘