‘Եթե մարզպետ չլինի՝ ժողովրդին միայն օգուտ կլինի. Մամուլ’

1014

Երեկ աշխատանքից ազատվելու դիմում է գրել Արագածոտնի փոխմարզպետ Արամ Արսենյանը: Մեկ տարի առաջ աշխատանքից ազատվել էր Արագածոտնի ԲՀԿ-ական փոխմարզպետ Մանաֆաս Առաքելյանը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանի հայրը, և այդ պաշտոնն առայսօր թափուր է մնացել: Այս մասին գրում է «Հրապարակը»: Թերթը նշում  է. «Փաստորեն՝ Արագածոտնի մարզպետը մնաց առանց տեղակալների, ու եթե մեկ տարի թափուր է մեկ տեղակալի տեղը, ապա մարզի կառավարման համակարգում ոչինչ չի փոխվի, եթե թափուր մնա նաև մյուս տեղակալի աթոռը: Գուցե էլի բան չփոխվի, եթե թափուր մնա անգամ մարզպետի աթոռը: Կամ էլ անգամ եթե ինչ-որ բան փոխվի, ապա կփոխվի դեպի լավը, ժողովրդի օգտին»:

Նախորդ հոդվածը‘Եվս մի փակ շուկա՝ այս անգամ Թոխմախի Մհերին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վատ լուրեր՝ «փուլային տարբերակով». Ջուրը ևս թանկանում է. Մամուլ’