‘Եվս մի փակ շուկա՝ այս անգամ Թոխմախի Մհերին. Մամուլ’

2964

Մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ գտնվող փակ շուկան կփակվի վերանորոգման նպատակով: Էրեբունի վարչական շրջանի աշխատակիցները նախօրեին շուկայի վաճառողներից անձնագրեր են պահանջել, որպեսզ իբր գրանցեն, որ շուկայի վերակառուցումից հետո մարդիկ անձնագրերով գնան և իրենց տեղերը վերցնեն: Աշխատակիցները, նախ, շուկան լքելու տարբերակին դեմ են: Մանավանդ ամռանը, երբ առևտրի թեժ սեզոնն է: Այլ շուկաներ էլ չեն կարող գնալ, որովհետև բոլորն էլ Էրեբունի համայնքի բնակիչներ են, և իրենց հարմար է հենց այդ շուկայում առևտուր անելը, այլ ոչ թե հասնել, ասենք, Մալաթիայի շուկա: Որոշ տեղեկություններով, շուկան բարեկարգելու ծրագրերը, այդ բոլոր խոսակցությունները միտված են շուկայի տարածքին տիրանալուն:

Շուկայում արդեն նոր վարձակալի անունն էր քննարկվում: Ըստ այդ խոսակցությունների՝ տարածքն այլևս չի պատկանի «Հարավկովկասյան երկաթուղիներին», այլ Էրեբունի վարչական շրջանի «նայողին»՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին: Մեր դիտարկմանը, թե վաճառողները դեմ են ներկայիս շուկան քանդելուն, կատարվող փոփոխություններին, Սեդրակյանը ցնցող և իր ոճին բնորոշ պատասխան տվեց.«Ով որ չի ուզում էդ խոզանոցը թողնել, ուրեմն ինքն էլ ա խոզ: Իրանց չուզելը շատ քիչա, որովհետև ըտեղ պտի նորմալ բան դառնա: Իրանք ով են, որ ուզեն, կամ չուզեն»:

Նախորդ հոդվածը‘Սպանվել է ԲԱՄՕ ընկերության սեփականատերը. Մամուլ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եթե մարզպետ չլինի՝ ժողովրդին միայն օգուտ կլինի. Մամուլ’