‘ԵԼ. «Լիվերպուլը» հաղթեց «Բորուսիային» և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’

1722

«Բորուսիայի» ֆուտբոլիստները հիանալի սկսեցին հանդիպումը, ինչի արդյունքում առաջին տասը րոպեի ընթացքում 2 գոլ խփեցին: Նախ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց հյուրերին, ապա Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Խելահեղ մեկնարկից հետո առաջին կեսի մնացած ժամանակահատվածում գոլեր չարձնագրվեցին:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Դիվոկ Օրիգին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն Մարկո Ռոյսը բավականին արագ վերականգնեց երկու գոլի առավելությունը: Թվում էր՝ բաց թողած երրորդ գոլից հետո դաշտի տերերն այլևս ուշքի չեն գա, սակայն Յուրգեն Կլոպի սաներն «Էնֆիլդի» երկրապագուների ֆանտաստիկ աջակցությամբ 3 գոլ խփեցին և պայքարը շարունակելու հնարավորություն ստացան. 66-րդ րոպեին աչքի ընկավ Ֆիլիպե Կոուտինյուն, 78-րդ րոպեին Մամադու Սախոն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 90-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Դեյան Լովրենը:

Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչպատասխան խաղ

«Լիվերպուլ» — «Բորուսսիա Դորտմունդ»՝ 4:3 / 5:4
Գոլերը՝ Օրիգի 48′, Կոուտինյու 66′, Սախո 78′, Լովրեն 90′ — Մխիթարյան 5′, Օբամեյանգ 9′, Ռոյս 57′

Նախորդ հոդվածը‘Հակառակորդի կրակոցից զինծառայող է սպանվել’
Հաջորդ հոդվածը‘Սիմեոնեն և Պիկեն վիճել են’