‘Սիմեոնեն և Պիկեն վիճել են’

1460

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Ատլետիկո»-«Բարսելոնա» (2:0) պատասխան խաղից հետո մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն և կատալոնական թիմի պաշտպան Խերարդ Պիկեն վիճել են:

Իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, պարտությունից զայրացած Պիկեն բղավել է, որ գլխավոր մրցավար Նիկոլա Ռիցոլին պետք է դաշտի տերերի դարպասին 11-մետրանոց հարված նշանակեր, քանի որ Գաբին սեփական տուգանային հրապարակում ձեռքով է խաղացել:

Արգենտինացի մասնագետը համամիտ չի եղել Պիկեի հետ և նշել էր, որ այդ դրվագից առաջ Անդրես Ինյեստան պետք է կարմիր քարտ ստանար: Բացի այդ, Սիմեոնեն Պիկեին կոչ է արել չմոռանալ՝ Լուիս Սուարեսը հարվածել է Դիեգո Գոդինի դեմքին: Պիկեն Սիմեոնեի խոսքերին պատասխանել է՝ բղավելով «Ցո՛ւյց տուր, ցո՛ւյց տուր»:

Նախորդ հոդվածը‘ԵԼ. «Լիվերպուլը» հաղթեց «Բորուսիային» և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արբելոա. Ֆրանսիայի հավաքականը կորցնում է լավագույն 9 համարին’