‘ԵԼ. «Փյունիկ»-ը հաղթահարում է «Յաբլոնեց»-ի արգելքն ու դուրս գալիս որակավորման երրորդ փուլ’

607

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Փյունիկ»-ն արտագնա խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Յաբլոնեց»-ի հետ: Կողմերի միջև առաջին խաղն ավարտվել էր երևանցիների հաղթանակով 2:1 հաշվով:

Ընդհանուր առմամբ տանտերերն ավելի շատ գոլային պահեր ստեղծեցին, բայց ոչ մեկը հաջղությամբ չավարտվեց:

Հարկ է նշել, որ 88-րդ րոպեին թիմերը մնացին 10-ական խաղացողով: Չեխական թիմից դաշտից հեռացվեց Տոմաշ Բրեչկան, իսկ մեր թիմից Էրիկ Վարդանյանը:

Այսպիսով, երկու խաղերի արդյուքնում «Փյունիկ»-ը 2:1 հաշվով առավելության է հասնում «Յաբլոնեց»-ի նկատմամբ ու դուրս գալիս որակավորման երրորդ փուլ:

Որակավորման երրորդ փուլում երևանյան ակումբը կհանդիպի անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Վուլվերհեմփթոն»-ին:

Կողմերի միջև առաջին խաղը տեղի կունենա օգոստոսի 8-ին, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 15-ին։

«Յաբլոնեց» — «Փյունիկ»՝ 0:0

Նախորդ հոդվածը‘UFC-ի նախագահ.Կոնորը պատրաստ է վերադառնալ ու մենամարտել Խաբիբի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Ալաշկերտ»-ը հաղթեց «Ստյաուա»-ին, սակայն դուրս մնաց Եվրոպա լիգայի հետագա պայքարից’