‘UFC-ի նախագահ.Կոնորը պատրաստ է վերադառնալ ու մենամարտել Խաբիբի հետ’

923

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հանդիպել է կազմակերպության նախկին չեմպիոնի Կոնոր ՄաքԳրեգորի հետ: Նրա խոսքերով, իռլանդացին ցանկանում է մենամարտ անցկացնել Նուրմագոմեդով — Պորյե դիմակայության հաղթողի հետ:

«Կոնորի հետ շփվել ենք նախորդ շաբաթ. նա պատրաստ է վերադառնալ ու մենամարտել: Հարցը կայանում է՝ ե՞րբ և ու՞մ դեմ: Նա ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել Խաբիբի հետ ու պատրաստ է կանգնել Խաբիբ — Պորյե զույգի հաղթողի դեմ:

Այս բիզնեսում ամեն ինչ հնարավոր է, ու չեմ բացառում նաև վնասվածքները: Ուզում եմ հստակ ընդգծել՝ հերթի մեջ առաջինը Ֆերգյուսոնն է, հետո՝ Կոնորը»,- ամերիկացու խոսքերը փոխանցում է tsn.ca-ն:

Հիշեցնենք, որ 2018 թվականին կայացած Խաբիբ — Կոնոր մենամարտն ավարտվել էր ռուս մարզիկի հաղթանակով: Նա 4-րդ ռաունդում խեղդող հնարք էր կիրառել, որից հետո իռլանդացին հանձնվել էր:

Նախորդ հոդվածը‘Պույոլ.«Ռեալ»-ը 2 անգամ փորձել է գնել իմ տրանսֆերը’
Հաջորդ հոդվածը‘ԵԼ. «Փյունիկ»-ը հաղթահարում է «Յաբլոնեց»-ի արգելքն ու դուրս գալիս որակավորման երրորդ փուլ’