‘ԵԽԽՎ նախագահն անդրադարձել է ընդդիմության դեմ Սերժ Սարգսյանի բռնաճնշումներին — CivilNet ‘

1910

Ազգային ժողովի երեք պատգամավորներ՝ Լևոն Զուրաբյանը (ՀԱԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) և Վահե Հովհաննիսյանը (ԲՀԿ) փետրվարի 16-ին նամակ են հղել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորին, որով ուշադրություն են հրավիրել Հայաստանում ռեժիմի կողմից ընդդիմադիր ուժերի նկատմամբ սանձազերծված լայնամասշտաբ բռնաճնշումների վրա:

CivilNet-ը, հղում անելով իր անանուն աղբյուրին, փոխանցել է ԱԺ պատգամավորների նամակի բովանդակությունը, ինչպես նաեւ՝ ԵԽԽՎ նախագահի՝ փետրվարի 18-ով թվագրված պատասխան նամակը:

Իրենց նամակում հայաստանցի խորհրդարանականները նշել են փետրվարի 12-ի ՀՀԿ խորհրդի հայտնի նիստի մասին, որի ընթացքում Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց երկրի՝ ներկայացվածությամբ երկրորդ քաղաքական ուժին եւ նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Նամակում նշվում է նաեւ ԲՀԿ ակտիվիստների նկատմամբ ֆիզիկական բռնության, հարկային եւ իրավապահ մարմինների ներգրավմամբ տեռորի դեպքերի մասին:

Պատասխան նամակում ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը նշում է, որ «ժողովրդավարական հասարակություններում քաղաքական դրդապատճառներով ֆիզիկական բռնությունն ու վարչական հետապնդումը տեղ չունեն»: Տիկին Բրասյորը տեղեկացնում է նաեւ, որ նամակը փոխանցվել է Վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովին, որպեսզի այն հաշվի առնվի «Հայաստանի կողմից պարտավորությունների և հանձնառությունների հարգումը» զեկույցի նախապատրաստման ժամանակ:

Մանրամասները՝ ՍիվիլՆեթի կայքում

Նախորդ հոդվածը‘Էրդողանը դատապարտվել է՝ հա- թուրքական բարեկամության հուշարձանն «այլանդակ» անվանելու համար’
Հաջորդ հոդվածը‘Պիկեն իրավապահների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար տուգանվել է 10.5 հազար եվրոյով’