‘ԵԽԽՎ-ն Ադրբեջանի նախագահական ընտրությունները որակել է ազատ, արդար և թափանցիկ ‘

871

Ադրբեջանի միացյալ ընդդիմության առաջնորդ Ջամիլ Հասանլին դատարանում վիճարկել է նախագահական ընտրությունների արդյունքները: Այդ մասին, ինչպես փոխանցում է Contact.az-ը, Հասանլին հայտարարել է մամլո ասուլիսում: Ըստ ընդդիմադիր թեկնածուի՝ քվեարկությունն ուղեկցվել է զանգվածային կեղծիքներով, «որոնք այնքան լայանածավալ էին, որ ժողովրդի կամքը պարզելն անհնար էր»: Այս մասին ավելի վաղ հայտարարել են նաև մյուս ընդդիմադիր թեկնածուները: Այսպես, EL շարժման առաջնորդ Էլդար Նամազովն անցած ընտրություններն անվանել է «անկախ Ադրբեջանի պատմության մեջ ամենակեղտոտը», իսկ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը և Ադրբեջանի ազգային ճակատի ղեկավար Ալի Քերիմլին հայտարարել են  զանգվածային լցոնումների և «կարուսելների» մասին: Ընդդիմադիր գործիչներն իրենց բողոքն արտահայտելու համար որոշել են հոկտեմբերի 12-ին հանրահավաք անցկացնել Բաքվում, ինչի վերաբերյալ փորձում են համաձայնություն ձեռք բերել քաղաքապետարանի հետ, հաղորդում է lenta.ru-ն::

Մինչդեռ ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի դիտորդները Ադրբեջանի նախագահական ընտրությունները որակել են ազատ, արդար և թափանցիկ: «Ընտրական գործընթացը նախընտրական շրջանում և քվեարկության օրը կրել է ազատ, արդար և թափանցիկ բնույթ», այսօր մամլո ասուլիսում հայտարարարել է Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավար Պինո Արլաչին, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ա. Սաքունց. ԵԽ կոնֆերանսի ժամանակ կբարձրացվի Տիգրան Առաքելյանի հարցը’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը «Թեղուտ» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ է տրամադրել’