‘Կառավարությունը «Թեղուտ» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ է տրամադրել’

949

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գործադիրի որոշմամբ՝ երեք տարով հետաձգվել է «Թեղուտ» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկվող ԱԱՀ-ն:

Ըստ Կառավարության կայքի՝ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն իր մեծությամբ երկրորդն է երկրում: Ներդրումային ծրագրով կառուցվող հանքաքարի հարստացման և խտանյութի արտադրության ֆաբրիկան, որը շահագործման է հանձնվելու 2015 թ., տարեկան կվերամշակի 7 մլն տոննա հանքաքար: Նաև նախատեսվում է շինարարության ընթացքում կազմակերպության ստեղծած ավելի քան 1000 ժամանակավոր աշխատատեղը փոխարինել նույն քանակով մշտական աշխատատեղով` 150 հազար դրամ միջին աշխատավարձով:

Նշենք նաև, որ արդեն մի քանի տարի է՝ քաղաքացիական ակտիվիստները պայքար են մղում «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ և քաղաքացիական պայքարի միջոցով փորձում են կանխել ՀՀ կառավարության կողմից 2001թ.-ին Թեղուտի հանքավայրի շահագործման մասին ընդունված որոշման իրականացումը և պաշտպանել Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչների սեփականության, առողջ շրջակա միջավայրում ապրելու և արժանապատիվ աշխատանք ունենալու իրավունքները:

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն Ադրբեջանի նախագահական ընտրությունները որակել է ազատ, արդար և թափանցիկ ‘
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը մերժել է Տիգրան Ուրիխանյանի և Վահան Բաբայանի ներկայացրած օրենքի նախագիծը’