‘ԵԽԽՎ-ն մերժեց Ուոլթերի բանաձեւը’

1836

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) լիագումար նիստում քիչ առաջ մերժեց Ռոբերտ Ուոլթերի հեղինակած բանաձևի նախագիծը: Փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Բրիտանացի խորհրդարանականի ներկայացրած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ բանաձևի նախագծում կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»։

Քիչ առաջ տեղեկացանք, որ նախագիծը մերժվել է ձայների 70 դեմ, 66 կողմ հարաբերակցությամբ: 

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Գուստավո Դուդամելը, կամ՝ երեսառած երեխայի հեքիաթը’
Հաջորդ հոդվածը‘Կան փակ ճանապարհներ’