‘Կան փակ ճանապարհներ’

1250

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Հրազդան-Ջրառատավան, Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Մադինա-Վերին Գետաշեն, Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Շիրակի մարզի Ջաջուռ, Բավրա գյուղական համայնքներ տանող ճանապարհները: 

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Լանջառ-Լուսաշող, Վայք-Ջերմուկ, Սարավան-«Զանգեր», Ստեփանավան-Կաթնաղբյուր, Սպիտակ-Խնկոյան, Սպիտակ-Հարթագյուղ, Սպիտակ-Լուսաղբյուր-Գյումրի, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արարատի, Արագածոտնի մարզերի և Շիրակի մարզի Մանթաշ, Կապս, Ամասիա, Ցողամարգ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: 

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն մերժեց Ուոլթերի բանաձեւը’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն ընդունեց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձեւը’