‘Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ ‘

1923

Հունիսի 25-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Դեսպանի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները, ինչպես նաև երկրի առջև ծառացած մարտահրավերները, որոնց թվում` հատկապես ընդգծելով պետության վրա համակարգային կոռուպցիայի կործանարար ազդեցությունը, շրջափակման հետևանքով տնտեսական այլընտրանքների բացակայությունը:

Նախագահն անդրադարձել է նաև ժողովրդավարական ազատությունների և մարդու իրավունքների համատարած ոտնահարումներին, դրա վառ ապացույց նշելով կեղծված բոլոր ընտրությունները:

 

Նախորդ հոդվածը‘«Աշխարհի լավագույն երկրներ» վարկանիշում Հայաստանը 72-րդն է. Մոզամբիկի «հարեւանությամբ» ‘
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ում Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել ‘