‘Եղանակի փոփոխությունը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը 1953-ից հետո բարձրացել է 1.03 աստիճանով’

1391

1953-2012 թվականների ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը Հայաստանում աճել է 1.03 աստիճանով: Այս մասին հուլիսի 2 – ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպված սեմինարում հայտարարել է ՄԱԿ — ի շրջանակային կոնվենցիայի կլիմայի փոփոխության գծով համակարգող Արամ Գաբրիելյանը:

Ըստ ուսումնասիրությունների, նշված ժամանակահատվածում երկրում նկատվել նաև տեղումների քանակի 10% կրճատում: Ինչպես նշվել է, կլիմայի փոփոխությունն ուղղակի ազդեցություն է ունենում բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, ջրային ռեսուրսների, անտառների էկոհամակարգերի, ինչպես նաև մարդու առողջության վրա:

Ըստ կլիմայական կանխատեսումների, մինչև 2030 թվականն օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 1-1.2 աստիճանով, իսկ 2100 – ին`4,8 — 5,7 աստիճանով: Ջերմաստիճանի բարձրացումը տեղումների քանակի նվազման ֆոնի վրա կարող է մի շարք բացասական հետևանքների պատճառը դառնալ: Այդ թվում կարելի է շել աճող գոլորշիացումը և ձյան ծածկույթի կրճատումը: Իր հերթին, դա բացասաբար կազդի նաև  ջրային ռեսուրսների վրա, հանգեցնելով գետերում ջրի ծավալների կրճատմանը:

Հայստանի առջև ծառացած հիմնական ռիսկերի թվում են հողի անապատացման և էրոզիայի գործընթացները, երաշտը և ջրհեղեղները: Մասնագետները կանխատեսում են, որ Սևանա լճի ջրի ջերմաստիճանը 2100 – ին կաճի 3.6-4 աստիճանով, իսկ լճի ջրի մակարդամի իջեցումն ամեն տարի կկազմի 16 սմ:

Կլիմայական փոփոխությունների հյետ կապված տհաճ «անակնկալ» կարող է լինել ոռոգման ջրի պակասը, հողի խոնավության 10-30% նվազումը, վնասատ- միջատների ավելացումը, արոտավայրերի կրճատումը, ինչպես նաև դրանց արտադրողականության 4-10% անկումը (նախաալպյան գոտում` 19-22% ): Կանխատեսվում է, որ մինչեւ 2100 թվականը Հայաստանում անտառային գոտիների սահմանը կտեղափոխվի 200-400 մետրով դեպի վերև:

Ինչ վերաբերվում է մարդու առողջության վրա թողած ազդեցությանը, ապա օդի ջերմաստիճանի բարձրացումը բարենպաստ մթնոլորտ է կանխատեսում Հայաստանում Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի տարածման համար: 

IPCC-ի հինգերորդ զեկույցում նշվում է, կլիմայի փոփոխությունը 95% հավանականությամբ կախված է մարդու գործունեությունից, դրա համար էլ փորձագետները կոչ են անում կրճատել ջերմոցային գազերի արտանետումները դեպի մթնոլորտ:

Հայաստանում Կարմիր Խաչի կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվում է Climate Forum East ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորում են ԵՄ-ը, Austrian Development Cooperation-ը, Ավստրիական Կարմիր խաչը և WWF կազմակերպությունները: Երկամյա ծրագրի նպատակներից է`մշակել կլիմայի փոփոխության ոլորտի քաղաքականություն,  խթանել քաղաքացիական հասարակության զարգացմանն Արևելյան գործընկերության երկրներում:

Բացի այդ, 2013-2016 թվականներին հանրապետությունում իրականացվում է UNDP և ԵՄ ClimaEast պիլոտային ծրագիրը, որը կապված է արոտավայրերի և անտառների կայուն կառավարման հետ, որպեսզի նվազեցվեն կլիմայական փոփոխությունների բացասական հետևանքները Հայաստանի տեղական համայնքներում: Ծրագիրն իրականացվում է  Վարդենիսում (Գեղարքունիքի մարզ): Մասնավորապես, նախատեսվում է վերականգնել 200 հա դեգրադացված արոտավայր և 60 հա անտառ:

Նշենք, որ կլիմայի փոփոխության վերաբերյալ սեմինարը ԶԼՄ-ների ներկայացուցնիչների համար կազմակերպվել էր ԵՄ, UNDP, Austrian Development Cooperation, Ավստրիայի Կարմիր խաչի և WWF կողմից: 

Նախորդ հոդվածը‘Մեղադրողը 22 տարի պահանջեց Վարդան Ղուկասյանի եղբորորդու համար’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելում առևանգվել և սպանվել է պաղեստինցի մի պատանի’