‘Իսրայելում առևանգվել և սպանվել է պաղեստինցի մի պատանի’

866

Երուսաղեմի արևելյան մասում առևանգվել և սպանվել է պաղեստինցի մի անչափահաս երեխա: Ինչպես հաղորդել է տեղական ռադիոն, ենթադրվում է, որ դա վրեժ է՝ դրանից առաջ սպանված իսրայելցի երեք պատանիների սպանության համար:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ անհայտ անձը ուժի գործադրմամբ պատանուն նստեցրել է մեքենա ու տարել անհայտ ուղղությամբ: Մի քանի ժամ անց առևանգվածի դին հայտնաբերվել է քաղաքի մեկ այլ թաղամասում:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին անհետացել էին երեք հրեա տղաներ, և երեք շաբաթ անց նրանց մարմինները գտան Հորդանան գետի Արևմտյան ափին: Իսրայելի իշխանություններն այդ սպանությունների համար մեղադրում են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Եղանակի փոփոխությունը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը 1953-ից հետո բարձրացել է 1.03 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը խնդրում է նոր բանակցություններ ‘