‘Եղանակ. Սպասվում են տեղումներ’

1320

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում փետրվարի 20-21-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

22-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 20-21-ին էապես չի փոխվի, 22-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ի գիշերը նույնքան կնվազի: 

 
 
Երևանում փետրվարի 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 
 
 
Երևանի փետրվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 13.90C (1978թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -15.40C (1993թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 0.00C

 

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
 

Նախորդ հոդվածը‘ «Ազատամարտիկների դաշինքը» բոլորին հրավիրում է մասնակցել մարտի 1-ի հանրահավաքին’
Հաջորդ հոդվածը‘Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում այցելել են հայ գերի Արսեն Բարսեղյանին’