‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը կնվազի ‘

1147

Հանրապետության տարածքում` 
Սեպտեմբերի 3-4-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 5-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում`

Սեպտեմբերի 3-4-ին, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Երևանի սեպտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

            • Օդի առավելագույն ջերմաստիճան 38.60C  (2010թ)
            • Օդի նվազագույն ջերմաստիճան 8.90C        (1930թ)
            • Օդի միջին օրական ջերմաստիճան 23.70C

Նախորդ հոդվածը‘Մահացել է Լեւոն Անանյանը’
Հաջորդ հոդվածը‘Հովհ. Թումանյանի թանգարանում կայացել է «Մութ ու Լուս աշխարհ» «3D» հեքիաթի շնորհանդեսը’