‘ԵՄ երկրների ղեկավարները կքննարկեն «Եվրոպական գործընկերության» գագաթնաժողովի նախապատրաստմանը վերաբերող հարցեր’

799

Հինգշաբթի օրը Բրյուսելում մեկնարկած Եվրոպական խորհրդի նիստի երկրորդ օրը նվիրված էր «Եվրոպական գործընկերության» անդամ երկրների գագաթնաժովի նախապատրաստմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 28-29-ը, Վիլնյուսում:

ԵՄ երկրների ղեկավարները կգնահատեն Ուկրաինայի պատրաստվածությունը ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրով իր պարտավորությունները կատարելու առումով, որը, փոխադարձ քաղաքական պարտավորություններից բացի՝ ներառում է նաև ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու ստեղծում: Իրականում, այս պայմանները (ընտրական օրենսդրության փոփոխություններ, Ուկրաինայի գերագույն դատախազության բարեփոխումներ և ընտրական արդարադատությունից հրաժարում) ենթադրում են նաև նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակում:

Վիլնյուսում նման համաձայնագրեր կնախաստորագրվեն նաև Վրաստանի և Մոլդովայի հետ: Հայաստանը վերջին պահին հրաժարվեց նախաստորագրումից, Ադրբեջանը հետաքրքրություն չցուցաբերեց, իսկ Բելառուսին, ում հետ ԵՄ ունի ամենաշատ պրոբլեմները, նման համաձայնագիր չի էլ առաջարկվել: Այնուամենայնիվ, եվրոպական ղեկավարները կդիտարկեն Արևելյան գործընկերության վեց երկրների հանգամանքները:

Նշենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը վերահաստատեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու մտադրությունը, հետագա Եվրասիական տնտեսական տարածքին ինտեգրվելու համար, որից հետո երկու երկրների ղեկավարները ստորագրեցին համատեղ հայտարարություն: Մինչ այդ, 2010 թվականից, Երևանը ակտիվորեն բանակցում էր ԵՄ հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ, որի ավարտը նախատեսվում էր 2013 թվականի նոյեմբերին, Արևելյան գործընկերության Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում:

Մաքսային միությունն ստեղծվել Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում, որպես Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի առևտրա-տնտեսական ինտեգրման ձև, նախատեսելով միասնական մաքսային տարածք: Ընդ որում, ՄՄ անդամ երկրները կիրառում են մաքսային միասնական սակագներ, ինչպես նաև երրորդ երկրների հետ ապրանքների առևտրի կարգավորման միասնական այլ միջոցներ: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Իշխանությունները իրենց տունը պահելու համար դրսից մարդ են կանչում’