‘ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայում ոստիկանների զանգվածային հեռացումների առիթով’

801

Եվրամիությունն անհանգստություն է հայտնել Թուրքիայում ոստիկանների զանգվածային հեռացումների առնչությամբ: Եվրահանձնաժողովի պաշտոնական ներակայացուցիչ Օլիվիե Բային Թուրքիայից՝ որպես ԵՄ թեկնածու-երկրից, պահանջել է հետաքննել հայտարարությունները՝ «մի շարք ղեկավարների կողմից» խախտումների և կոռուպցիայի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ երեքշաբթի թուրքական իշխանությունները աշխատանքից ազատել են Անկարայի 350 ոստիկանների, իսկ չորեքշաբթի, կոռուպցիոն սկանդալի ֆոնին, հեռացվել են 16 նահանգների ոստիկանության վարչությունների ղեկավարները: Պաշտոնանկ արվածների թվում են այնպիսի խոշոր քաղաքների ոստիկանության ղեկավարներ, ինչպես Անկարայի, Իզմիրի, Դիարբեքիրի և Անթալիայի, փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Սերժի Հայաստանի տեղը կասե՞ք, ուզում եմ այնտեղ ապրել’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի դատախազություն. Մարզասարքերը չէին կարող լինել Միխայիլ Շումախերի անկման պատճառը’