‘ԵՄ-ն կոչ է անում բացահայտել «մարտի 1-ին արձնագրված 10 մահվան դեպքերը» ‘

1404

Եվրամիությունը հերթական տարեկան զեկույցն է ներկայացրել` գործընկեր երկրներում գրանցված առաջընթացի վերաբերյալ: 2012-ի տարեկան առաջընթացի զեկույցում ԵՄ-ն անդրադարձել է Հայաստանին վերաբերվող բազմաթիվ հարցերի` մարդու իրավունքներ, ընտրություններ, ԼՂ հիմնախնդիր, Մեծամորի ատոմակայան, կոռուպցիա, անգամ` Հանրային խուրհուրդ, եւ այլն:

Ընդհանուր գնահատականներից բացի, ԵՄ-ն նաեւ ոլորտային հանձնարարականներ, կամ այսպես կոչված` գործողությունների պլան է ներկայացրել զեկույցում:

Մասնավորապես, այդ հանձնարարականներում կոչ է արվում.

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում մատնանշված թերությունների (Աժ եւ նախագահական ընտրությունների ժամանակ), վերացում` այդ թվում նաեւ օրենսդրական փոփոխություններ:

2008-ի նախագահական ընտրություններից հետո, ԵՄ բնորոշմամբ, «բախումների ժամանակ» արձանագրված տաս մահվան դեպքերի հանգամանքների, ինչպես նաեւ ոստիկանությունում դաժան վերաբերմունքի վերաբերյալ պնդումների հարցերով  լիակատար քննություն:

Ակտիվացնել Ադրբեջանի հետ ջանքերը` Մադրիդյան սկզբունքների հարցում համաձայնության հասնելու համար` Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստանձնած պարտավորոթյուններին համաձայն:

Ապահովել ԵՄ ներկայացուցիչների առանց խոչընդոտների մուտքը Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ` հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի գործունեությանն ի աջակցություն:

Աջակցել հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու համար պայմանների ստեղծմանը, եւ խաղաղության «շինարարությանը»:

Իրականցնել մարդու իրավունքների հարցում ազգային ռազմավարության մշակում, ընդունում ու իրականացում:

Փոփոխություններ իրականցնել հեռարձակման մասին օրենսդրության մեջ` ԵԱՀԿ եւ ԵԽ հանձնարարականներին համապատասխան, ինչպես նաեւ ապահովել հեռարձակող ԶԼՄ-ների բազմակարծությունը:

Վերամշակել խղճի եւ կրոնական ազատությունների մասին օրինագիծը` միջազգային չափանիշներին համապատասխան, ինչպես նաեւ այլընտրանքային ծառայության մասին օրենքը`Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ հանձնարարականներին համապատասխան:

Ակտիվացնել կոռուպցիայի դեմ պայքարը, ներառյալ այն օրենքների կիրառումը, որոնք ընդունվել են 2012 թվականին, ինչպես նաեւ ամրապնդել էթիկայի հանձնաժողովի անկախ եւ թափանցիկ պոտենցիալը:

Բարձրացնել բարեփոխումների արդյունավետությունը պետական կառավարման հարցում, այդ թվում միջոցներ ձեռնարկել իրավապահ եւ դատական համակարգերի բարեփոխումների համար` ավելացնել հանրության վստահությունը անկախ դատական համակարգի հանդեպ, բարձրացնել դատավորների մասնագիտական պատրաստվածությունը, եւ վերանայել Քրեադատավարական օրենսգիրքը:

Ակտիվացնել ջանքերը` տնտեսական մրցակցային մթնոլորտի ձեւավորման համար, այդ թվում` պայմանագրերի կատարման բարելավման, հարկերի վճարման եւ սահմանային առեւտրի դյուրացման հաշվին:

Աշխատանքներ իրականացնել Մեծամորի ատոմակայանի շուտափույթ փակման ուղղությամբ, եւ ընդունել շահագործումից հանելու մանրամասն նախագիծ` հիմք ընդունելով 2012-ին իրականացված սթրեսս թեսթի արդյունքները:

 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը չեղյալ հայտարարեց իշխանափոխության բոլոր ծրագրերը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյան. Երկխոսությունը պետք է ընդունվի՝ պայմանով’