ԵՄ-ն կպատասխանի նոր պատժամիջոցներով

226

Եվրամիությունը պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանելու այն դեպքում, եթե Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք տեղակայի Բելառուսում։

Այդ մասին կիրակի օրը հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Բելառուսը դեռ կարող է կասեցնել, դա իրենց ընտրությունն է։ ԵՄ-ն պատրաստ է պատասխանելու հետագա պատժամիջոցներով»,- գրել է նա Twitter-ում։

Բորելը նաև Բելառուսի կողմից իր տարածքում ռուսաստանյան միջուկային զենքի տեղակայումն անվանել է «էսկալացիա և սպառնալիք եվրոպական անվտանգությանը»։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, բելառուսական կողմի խնդրանքով, իր մարտավարական միջուկային զենքը կտեղակայի Բելառուսում, ինչպես դա վաղուց անում է ԱՄՆ-ը իր դաշնակիցների տարածքներում։ Մոսկվան արդեն Մինսկին փոխանցել է «Իսկանդեր» համալիր, որը կարող է միջուկային զենք կրել։ Ինչպես հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը, հուլիսի 1-ին ավարտվում է Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի պահեստարանի շինարարությունը։

Պուտինի խոսքով՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է հարց բարձրացրել Բելառուսում ռուսաստանյան մարտավարական միջուկային զենք տեղակայելու մասին։ ԱՄՆ-ը այն վաղուց է տեղակայել մի շարք երկրներում, այնպես որ Բելառուսի խնդրանքն ամենևին էլ անսովոր չէ, նշել է Պուտինը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶախարովան մատնանշել է ԵՄ երկրներում անչափահաս ուկրաինացիների խնդիրները
Հաջորդ հոդվածըՊատրուշև․ ԱՄՆ-ը աշխարհի գլխավոր բռնապետն է