‘ԵՄ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը կրճատում է ծախսերը’

733

Եվրամիությունում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը Վաշինգտոնից հրահանգ է ստացել ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամի կապակցությամբ կրճատել զանազան համաժողովներում դիվանագետների մասնակցությունը և գրասենյակային պիտույքների ու տեխնիկայի ձեռքբերման ծախսերը, այսօր հաղորդել է բրյուսելյան EUobserver ինտերնետ-թերթը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղարության հրահանգի համաձայն՝ ամերիկյան դիվանագետներին թույլատրվում են ծառայողական ուղևորություններ, սակայն միայն «առանցքային պայմանագրերի» շուրջ բանակցություններին մասնակցելու նպատակով: «Մեր առաքելությունը սահմանափակել է իր գործունեությունը՝ համաձայն ստացված հրահանգների»,- EUobserver-ը մեջբերում է ամերիկացի դիվանագետներից մեկի խոսքերը: Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ պետքարտուղարության հրահանգում ասվում է, որ արտասահմանում հյուպատոսական գործունեությունը փոփոխություններ չի կրի, նշում են ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ԱՄՆ-ի դաշնային հաստատությունների մի մասը չի գործում՝ բյուջեի հարցում փոխզիջումային լուծման բացակայության պատճառով: Հանրապետականները, որպես բյուջեի ընդունման պայման՝ առաջ են քաշում առողջապահության բարեփոխումների դադարեցումը կամ հետաձգումը, մինչդեռ նախագահ Բարաք Օբաման և նրա դեմոկրատական կուսակցությունը հայտարարում են, որ բարեփոխման մասին օրենքն ընդունվել է երեք տարի առաջ, և նրա գործողությունը քննարկման առարկա չի կարող լինել, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ն եվրաբոնդերի իրացման շնորհիվ առաջիկա օրերին կմարի ռուսական $500 միլիոնի վարկը’
Հաջորդ հոդվածը‘2011 թվականին Կոստանյանները 187 հազար դոլարի նվիրատվություն են ստացել. ումի՞ց. Փաստաթղթեր ‘