‘ԵՊՀ ռեկտոր. Վարձավճարների գներից ուսանողները չեն դժգոհում’

1157

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն անիմաստ է համարում ուսման վարձավճարների թանկացման դեմ պայքարը և վստահեցնում է` չեն վերանայելու վարձավճարների չափը: «Ուսման վարձերի թանկացումը բուհի ղեկավարության որոշումը չէ, թվով 88 անդամներ ունեցող գիտական խորհրդի որոշումն է, և բացառվում է վերանայումը»,- Aravot.am–ին ասել է Սիմոնյանը:

Նրա խոսքերով՝ ուսման վարձավճարների գներից ուսանողները չեն դժգոհում, այլ մի խումբ ակտիվիստներ, որոնք բոլոր ակցիաներին մասնակցում են. «Ասպարեզ գալու, իրենց երևացնելու խնդիր ունեցող մի քանի ակտիվիստ, համենայնդեպս՝ որևէ լուրջ մասնագիտական բառ անգամ իրենցից չեմ լսում, բացի հայհոյանքներից, բացի անկիրթ մարդկանց ելույթներից: Օրինակ` հեռակայի ոմն մի անկիրթ ուսանող իրեն թույլ է տալիս ասել, որ բոլոր այդ որոշում ընդունողները թափթփուկներ են, թափթփուկներն իրենք են…հիմարություններ են անում»: 

Նախորդ հոդվածը‘Կեղծ հայտարարություն Կոնգրեսի անունից’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասին ‘