‘Եռաբլուրում են մի քանի հարյուր ազատամարտիկներ (լրացված)’

2484

Այս պահին Եռաբլուրում ազատամարտիկների մեծ հավաք է տեղի ունենում: Ինչպես հաղորդում է iLur.am-ի թղթակիցը, Եռաբլուրում են մի քանի հարյուր ազատամարտիկներ, սակայն, դեռ պետք է ժամանանեն նաև մարզերից եկող ազատամարտիկները:

Ազատամարտիկները նախ ծաղիկներ են դրել զոհված ընկերների շիրիմին, ապա անցել քննարկումների: Հիշեցնենք, որ ազատամարտիկներին խիստ վրդովվեցրել են իրենց մարտական ընկերների նկատմամբ կատարվող բռնությունները:

Ելույթով արդեն հանդես եկան Ապարանի գնդի նախկին հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը:

Ռազմիկ Պետրոսյանը նշեց, որ Եռաբլուրում հավաք անցկացնելով՝ իրենք ցույց ենք տալիս, որ իրենց ընկճել հնարավոր չէ: Նա հավելեց նաև, որ եթե բռնությունների առաջին դեպքերի  ժամանակ կարելի էր կարծել թե դրանք մի երկու արկածախնդիրների գործ կարող է լինել, ապա Լևոն Երանոսյանի հայտարարությունից հետո արդեն կասկածից վեր է, որ բռնությունների այս շարքը կազմակերպված է:

«Եկել ենք Եռաբլուրմ որովետև հաշվետվություն ունենք տալու մեր ընկերներին»,- նշեց Պետրոսյանը:

Ի դեպ, մեր թղթակիցը հայտնում է, որ հավաքի վայրում է գտնվում նաև Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, ով մի փոքր հեռավորությունից հետևում է իրադարձություններին:

13:27

Հավաքին հնչած մի շարք ելույթներից հետո (Մյասնիկ Մալխասյան, Սասուն Միքայելյան) ազատամարտիկները հայտարարություն են ընդունել (տեքստը կներկայացնենք քիչ ուշ) և որոշել են հաջորդ հավաքը անցկացնել դեկտեմբերի 15-ին, ժամը 13:00-ին:

Նախորդ հոդվածը‘Հակառակորդի դիպուկահարը վիրավորել է Բերքաբեր գյուղի բնակչին’
Հաջորդ հոդվածը‘Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ’