‘«Ես էլ» ֆիլմը արժանացել է Սիրակուզի կինոփառատոնի երեք մրցանակի ‘

918

Լիլիթ Մովսիսյանի «Ես էլ» ֆիլմը Նյու Յորքում անցկացվող Սիրակուզի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում արժանացել է գլխավոր մրցանակի «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում, ինչպես նաև «Լավագույն հնչյունաշար» և «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում` ժյուրիի հատուկ հիշատակմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՏԱՈ փրոդաքշն»-ից` «Ես էլ»-ը Լիլիթ Մովսիսյանի և «ՏԱՈ փրոդաքշն»-ի առաջին համատեղ ֆիլմն է` նկարահանված 2012թ-ին: Ֆիլմի պատումի առանցքում ուժեղ և միաժամանակ տառապող երիտասարդ տղամարդու հոգեվիճակն է, դեպքերը զարգանում են հոգեբուժարանում: Գլխավոր դերերում հանդես են եկել Արսեն Գրիգորյանը, Հասմիկ Մուրադյանը և Նազենի Հովհաննիսյանը: Ֆիլմի բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է:

«Ես էլ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ այն ընդգրկված էր «Կորիզ» միջազգային կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում:

Նախորդ հոդվածը‘Փոփոխական եղանակը կշարունակվի ‘
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարան. Տուգանում՝ նշանակում է շինաշխատանքների դադարեցում ‘