‘Եվս մի ԵՊՀ դասախոս պահանջում է պատժել բուհի որոշ պաշտոնյաներին’

1583

ԵՊՀ դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ բովանդակությամբ գրառում է թողել.

Ես՝ ԵՊՀ դասախոս Հովհաննես Հովհաննիսյանս, միանում եմ պատմ. գիտ. թեկն. Արարատ Միրզոյանի` իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանը և նրանց պատժելու պահանջին:

Նաև հայտարարում եմ, որ առնվազն մտահոգիչ եմ համարում Միրզոյանի հայտարարությունից հետո նրա հետ ԵՊՀ-ի կողմից նոր պայմանագիր չկնքելու փաստը: Առաջարկում եմ երկու իրադարձությունների միջև պատճառահետևանքային կապը ժխտելու նպատակով վերանայել Միրզոյանի հետ պայմանագիր չկնքելու վերաբերյալ որոշումը:

Նախորդ հոդվածը‘Վ.Օսկանյան. Առաջիկայում հնարավորություն կլինի կոալիցիա կազմել’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Բոլորս էլ պատրաստ ենք Չեխիայի խաղին’