‘Եվրամայդան. Ուկրաինայում 4 բուհերի ուսանողներ էլ են միացել ցուցարարներին’

811

Ուկրաինական չորս բուհերի ուսանողներ այսօր միացել են եվրաինտեգրացման կողմնակիցների կողմից Ուկրաինայում կազմակերպվող ցույցերին: Ուսանողները պահել են ԵՄ դրոշներ և պաստառներ. «Ազգի երիտասարդությունը եվրաինտեգրման կողմնակից է», «Միասին մինչև վերջ» և «Միացեք մեզ» կարգախոսներով: Հայտնում է Интерфакс-ը: Ուսանողների երթը դիմավորել են մեքենաների ազդանշաններով և ծափերով: Լրատվամիջոցների փոխանցմամբ երթն այնքան երկար է եղել, որ ձգվել է ամբողջ Կրեշչատիկով մեկ: Երբ երթի առաջին շարքերը մտել են Անկախության հրապարակ, վերջին շարքը եղել է Բեսարաբյան հրապարակում: Նշենք, որ Ուկրաինայի 24 քաղաքներում եվրաինտեգրման կողմնակիցները ցույցեր են կազմակերպել ընդդեմ կառավարության որոշման, որով կասեցվել է ԵՄ-ի հետ Աոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: 

Նախորդ հոդվածը‘Սթիվ Ջոբսի 10 ձախողված «ստեղծագործությունները» Apple-ում’
Հաջորդ հոդվածը‘Մանրամասներ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից ‘