‘Եվրամիությունը եւ Չինաստանը պայմանավորվել են արեւային մարտկոցների գնի շուրջ’

1158

Եվրահանձնաժողովը հայտարարում է, որ հաջողվել է Պեկինի հետ «փոխշահավետ համաձայնությամբ» ավարտել չինական արեւային մարտկոցների ներկրման շուրջ առաջացած վեճը:

Եվրահանձնաժողովի առեւտրի հանձնակատար Կարել դե Գյուխտը հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են նվազագույն գնի շուրջ:  

Վեճն առաջացել է այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովըւ ժամանակավոր հակադեմպինգային հարկեր է դրել ՉԺՀ-ից ներմուծվող արեւային մարտկոցների վրա: ԵՄ գործադիր մարմինը պնդում էր, որ չինաական ընկերությունները գների նվազեցման միջոցով շուկայի այլ խաղացողներին դուրս են թողնում մրցակցությունից:

Չինաստանը արեւային մարտկոցների խոշորագույն արտադրողն է աշխարհում: 2011-ին Եվրոպա է ներկրվել 27 միլիարդ դոլարի չինական արեւային մարտկոցներ: 

Նախորդ հոդվածը‘Օզբիլիսը «Սպարտակում». արձագանքներ տեղափոխության վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում կրկին զանգվածային հուզումներ են սկսվել’