Եվրոպական կինոակադեմիայի 2021 թ․մրցանակակիրները

443

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակները, որ շնորհվում են ամեն տարի, ուշադրություն են հրավիրում եվրոպացի կինեմատոգրաֆիստների ձեռքբերումների վրա։

Ինչպես անցյալ տարի՝ այս տարի նույնպես մրցանակաբաշխության արարողությունը կայացել է Բեռլինում, հիբրիդային ձևաչափով, դահլիճում առանց հանդիսատեսների։ Մրցանակի են ներկայացվել ամենատարբեր ժանրերի ֆիլմեր՝ փաստագրականից մինչև կատակերգական, որոնք ստեղծվել են աշխարհամասի տարբեր երկրներում՝ Ռումինիայից ու Ֆինլանդիայից մինչև Ֆրանսիա, Իտալիա, Բոսնիա և Հերցեգովինա։

Տարվա եվրոպական ֆիլմ է ճանաչվել բոսնիացի ռեժիսոր Յասմիլա Ժբանիչի Quo Vadis, Aida? ֆիլմը, որը նաև մրցանակի է արժանացել լավագույն ռեժիսուրայի համար։ Ֆիլմը պատմում է Բալկանյան պատերազմի ընթացքում Սրեբրենիցայում 8 հազար բոսնիացի մուսուլմանների սպանության մասին։ Դերասանուհի Յասնա Ջուրիչշիչը, որի փայլուն դերակատարման վրա է հենվում ողջ ֆիլմը, 4200 եվրոպացի կինեմատոգրաֆիստների հանձնաժողովի կողմից ճանաչվել է տարվա լավագույն դերասանուհին։

Էնթոնի Հոփքինսը լավագույն դերասան է ճանաչվել Ֆլորիան Զելլերի «Հայր» ֆիլմում դերակատարման համար, որը նաև մրցանակի է արժանացել լավագույն սցենար անվանակարգում։

Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև ֆրանս-դանիացի ռեժիսոր Յոնաս Ռասմուսենի «Փախուստ» կինոնկարը, որը մրցանակի է արժանացել  «լավագույն վավերագրական ֆիլմ» և «լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգերում։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԻրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունները ձախողման եզրին են
Հաջորդ հոդվածըՎրաստանի վարչապետը ՆԱՏՕ-ին կոչ է արել «քաղաքական որոշում» կայացնել